Իսպանիայի առաջնության 18-րդ տուրի «Ռեալ Մադրիդ» – «Ռեալ Սոսյեդադ» խաղի ընթացքում Իկեր Կասիլյասը, ով խաղը սկսել էր պահեստայինների նստարանից, դաշտ դուրս եկավ արդեն իսկ 8-րդ րոպեին:
Քրիշտիանու Ռոնալդուն, ով խաղը սկսել էր ավագի թևկապով, առաջարկեց Իկերին հետ վերցնել այն, ինչ նրան է պատկանում, սակայն Իկերը ասպետորեն մերժեց:








































