Wednesday, 17 06 2026
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար
Կողես բնակավայրի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Բելառուսական մանկական ֆուտբոլային թիմը Բրյանսկում հայտնվել է ԱԹՍ-ների հարվածի տակ. կա 1 զոհ, 6 վիրավոր
Ընկերության կողմից հողը փչացնելու հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել է
19:50
Ֆրանսիան ֆանտաստիկ աշխատանք է կատարել. Թրամփ
Արադարադատության նախարարը կգործուղվի ՌԴ
19:30
ՆԱՏՕ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Ռուսաստանի հետ երկխոսությանն ուղղված ԵՄ ջանքերին
Երևան-Մեղրի ավտոճանապարհին ՃՏՊ․ կա զոհ
19:10
Վերջնական կետին դեռ չենք հասել. Փեզեշքիան
19:06
Arca մագնիսական ժապավենով քարտերն այլևս չեն սպասարկվելու
19:03
Ուղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները
Իրանական պատերազմը ցույց տվեց, թե որքան խոցելի և անպաշտպան է Ադրբեջանը
Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան միշտ կարողացել են փոխընդունելի լուծումներ գտնել
Մաֆիան ամորձատվում է. Քոչարյանը պետք է դատվի պետական դավաճանության համար
18:30
Իրանի հետ համաձայնագիրը կարող է ռմբակոծություններով փոխարինվել. Թրամփ
Ռուսաստանի հայտարարությունը տնտեսական սահմանափակումների հիմքերի վերաբերյալ՝ հետքայլ էր
Ռոբերտ Քոչարյանը զրկվել է անձեռնմխելիությունից
Մենք ենք, մեր լեռները
17:50
Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովը շատ կարևոր է համագործակցության զարգացման համար. գլխավոր քարտուղար
Ընտրակաշառք է բաժանվել արտաքին ուժերի օգնությամբ, որոնք շահագրգռված են, որ տարածաշրջանը պայթի
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
Եկեղեցի են սարքում հայաթում, վրան դնում իրենց քեռու կնոջ անումը ու դեռ մե՞զ են մեղադրում․ Փաշինյան
Հաքան Ֆիդանը Եգիպտոսի և Պակիստանի արտգործնախարարների հետ քննարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հեռանկարները
Ձայները կեղծվե՞լ են, իսկ դուք տանը վեր ընկած քյաբաբ եք ուտո՞ւմ․ բա դուրս եկե՛ք հրապարակներ․ վարչապետ
Մեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումը․ ԿԳՄՍՆ
Գնալու եմ քրեաօլիգարխիան ջարդուփշուր անելու․ համաձայն չեք, հեղափոխություն արե՛ք․ վարչապետ
17:10
ԱՄՆ ռազմաօդային ուժերը հերթական նավին են հարվածել Խաղաղ օվկիանոսում. կա 1 զոհ
Ջախջախելու եմ իրենց բնում Քոչարյանին, կալուգացուն և բելառուսամետ օլիգարխին․ Փաշինյան
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Հաքան Ֆիդանը Մոսկվայում հանդիպել է Սերգեյ Շոյգուի հետ

Բյուջեից նոր ուտող բերան

Հայաստանում նոր նախարարություն է ստեղծվում՝ միջազգային տնտեսական ինտեգրացիայի և բարեփոխումների նախարարություն:

Հայաստանում նոր նախարարություններ սովորաբար ստեղծվում են մի նպատակով՝ երբ ուտող բերանները չեն պակասում կամ ավելանում են, իսկ ուտելիքը՝ պակասում: Հայաստանի խորհրդարանում քննարկվում է 2015 թվականի բյուջեի նախագիծը, և Հովիկ Աբրահամյանը հայտարարում է, որ ինչքան կարողանանք, ինչքան ունենանք, այնքան ենք ծախսելու:

Հայաստանում մի քանի հարյուր հազար աղքատներ սպասում են օրվա հացի, չգիտեն, թե ինչպես բավարարեն մարդկային տարրական պահանջները, իսկ նույն Հովիկ Աբրահամյանի կառավարությունում մի ուտող բերան է ավելանում՝ միջազգային տնտեսական ինտեգրացիայի և բարեփոխումների նախարարություն: Ըստ որում, ստեղծողներն իրենք էլ չեն կարողանում բացատրել, թե ինչու են ստեղծել, ինչ կարիք կար մի ամբողջ նոր նախարարության բեռ դնել հարկատուների, 35 տոկոս աղքատություն ունեցող հասարակության ուսերին: Առավել ևս, որ և միջազգային տնտեսական ինտեգրացիան, և բարեփոխումները Հայաստանի համար այլևս հեքիաթներ են, քանի դեռ իրականություն է Եվրասիական տնտեսական միություն կոչվածը, որին անդամակցում է Հայաստանը:

Նման պայմաններում առավել ևս տարօրինակ է բյուջեի վրա մի նոր նախարարություն ծանրացնելը: Խնդիրն այն է, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն ըստ էության ի չիք է անում միջազգային որևէ այլ տնտեսական հեռանկար, քանի որ Հայաստանը կաղապարվում է ԵՏՄ շրջանակներով, իսկ ներդրողներից որևէ մեկը առանձնապես հետաքրքրություն չի ցուցաբերի ԵՏՄ-ի ծայրագավառի նկատմամբ: Հայաստանը դառնում է ԵՏՄ կցորդ, ի՞նչ միջազգային տնտեսական ինտեգրացիայի մասին է խոսքը: Սրան զուգահեռ՝ Եվրասիական տնտեսական միությունը հակաբարեփոխումների խորհրդանիշն է: Այս շրջանակներում եթե ինչ-որ բաներ փոխվում են, ապա աշխարհի հանդեպ վերաբերմունքը՝ բացասական իմաստով, և ավելանում են սահմանափակումները արևմտյան ամեն ինչի նկատմամբ: Անգամ հասարակական կազմակերպություններն են հռչակվում գործակալներ:

Ի՞նչ բարեփոխումների մասին կարող է լինել խոսքը, եթե ԵՏՄ-ի անդամ, հիմնադիր երկրները տոտալիտար և ավտորիտար կառավարման խորհրդանիշներ են, իսկ բարեփոխում և տոտալիտար կառավարում հասկացությունները «գենետիկորեն անհամատեղելի» են:

Սակայն Հայաստանի հասարակությանը իրականում մատուցվում է եվրասիական ինտեգրացիայի նախարարություն, պարզապես աղաղակող անուն չլինելու համար այն, այսպես ասած, ընդգրկուն ձևակերպում է ստացել: Սա այն դեպքում, երբ Հայաստանին միգուցե իրապես անհրաժեշտ լիներ նոր նախարարություն, սակայն սկզբունքորեն նոր խնդիրներ լուծելու և Հայաստանի շահերը սպասարկելու համար: Խոսքը եվրոպական ինտեգրացիայի նախարարության մասին է, որը առնվազն ոլորտային տեսանկյունից համարժեք կլիներ արտաքին քաղաքական, աշխարհաքաղաքական միջավայրին և կմնար միայն զուտ այդ նախարարության աշխատանքային արդյունավետության խնդիրը, ոչ թե ներկայիս նման՝ անմիջապես կառաջանար ընդհանրապես, այսպես ասած, թեմատիկ գոյության հարցը, ընդ որում՝ չունենալով պատասխան անգամ ստեղծողների մոտ:

Չի բացառվում, իհարկե, որ այդ նախարարությունն էլ, ինչպես մյուսներն ընդհանրապես, կլիներ ուտող բերաններից մեկը: Հայաստանի դեպքում սա նույնիսկ հավանական է: Սակայն այն, ինչ ստեղծվում է ներկայումս Եվրասիական միության համար, առնվազն բացահայտ ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության հարկատուների գրպանի հանդեպ, որովհետև Եվրասիական միության դեպքում ինտեգրացիայի մասին խոսք անգամ լինել չի կարող՝ խոսք կարող է լինել բռնակցման մասին. գոնե ազնվություն ունենային ու իրերը կոչեին իրենց անուններով՝ Եվրասիական միության բռնակցման նախարարություն:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում