Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին երեկ դուբլ է ձևակերպել Ամստերդամի «Այաքս»-ի հետ երեկ կայացած Չեմպիոնների լիգայի խաղում: Լեոն ՉԼ-ում խփած գոլերի թիվը հասցրել է 71-ի ու այդ ցուցանիշով կրկնել իսպանացի հարձակվող Ռաուլի ռեկորդը:
Մեսսին հայտարարել է, որ թիմի հաղթանակն ավելի կարևոր է, քան Ռաուլի ռեկորդի կրկնությունը:
«Ուրախալի իրադարձություն է իմ կյանքում: Հիանալի է, որ կրկնել եմ ռեկորդը, բայց ավելի կարևոր էր վաստակած 3 միավորը հաջորդ փուլ դուրս գալու համար: Մենք հաղթեցինք, և ես երջանիկ եմ:
Չեմ առանձնացնում այս կամ այն գոլը, ուղղակի միշտ ձգտում եմ աչքի ընկնել: Ինձ համար ավելի կարևոր են եզրափակիչներում խփած գնդակները»,- հայտարարել է Մեսսին:









































