Բելգիայում համընդհանուր գործադուլ է անցկացվում ընդդեմ տնտեսման կոշտ քաղաքականության, որի մասին հայտարարել է թագավորության նոր կառավարությունը: Այս մասին հայտնում է TASS գործակալությունը:
Ի նշան բողոքի՝ երկրի 3 հիմնական արհմիությունները խոստացել են մայրաքաղաք Բրյուսելի փողոցներ դուրս բերել 100 հազար ցուցարարի:
Աշխատողները դժգոհում են, որ աջ կենտրոնամետ իշխանությունների կողմից բյուջետային ծախսերի կրճատման և հարկային քաղաքականության փոփոխությունների հետևանքով գնողունակությունը կկրճատվի թագավորության տնտեսապես ակտիվ բնակչության 2/3-ի շրջանում:










































