Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրում կայացած «Ռոմա»-ի դեմ հանդիպումը:
Հիշեցնենք` մյունխենյան ակումբը 2:0 հաշվով առավելության է հասել մրցակցի նկատմամբ և E խմբում ապահովել առաջին տեղը:
««Ռոմա»-ն պաշտպանվում էր, բայց մենք լավ էինք գործում և գերիշխանություն էինք հաստատել խաղադաշտում: Մանավանդ հաջող էինք գործում երկրորդ խաղակեսում: Ես գոհ եմ և շնորհավորում եմ սաներիս»,- «Բավարիա»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը:










































