«Բիրմինգհեմ»-ի պաշտպան Ուիլյամ Փեքվուդը կոտրել է ոտքն Անգլիայի Գավաթի խաղարկության 3-րդ փուլի՝ «Լիդս»-ի դեմ խաղին:
Բրիտանական մամուլը տեղեկացնում է, որ 19-ամյա ամերիկացին այս մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա:
«Տեսնում էի, որ երիտասարդները չեն կարողանում զսպել իրենց արցունքներն այս միջադեպի հետ կապված: Խնդրեցի նրանց հաղթել այս խաղը հանուն Ուիլի, սակայն չստացվեց:
Ուիլյամը լավ տղա է ու լավ ֆուտբոլիստ: Մենք կօգնենք նրան»,- ասել է «Բիրմինգհեմ»-ի գլխավոր մարզիչը:






































