Եգիպտոսի կառավարության կազմում կատարվել են փոփոխություններ: 35 նախարարություններից 10-ի ղեկավարները փոխվել են, այդ թվում` ներքին գործերի և ֆինանսների նախարարները: Ինչպես այսօր հաղորդել է եգիպտական МЕНА գործակալությունը` ՆԳ նախարար է նշանակվել գեներալ Մուհամեդ Իբրահիմը, իսկ ֆինանսների նախարարությունը կգլխավորի Ալ-Մուրսի Հիգազին:
Փոփոխություններ են կատարվել նաև տրանսպորտի, քաղաքացիական ավիացիայի, էներգետիկայի, հաղորդակցության, սոցիալական ապահովության և ինֆորմացիոն տեխնոլոգիաների նախարարություններում:
Այսօր նոր նախարարները երդում կտան Եգիպտոսի նախագահ Մուրսիի առաջ:
Դեկտեմբերի վերջին, դիմելով ժողովրդին, նա նշել էր, որ վարչապետին հանձնարարել է մի շարք փոփոխություններ կատարել կառավարությունում` նոր մարտահրավերներին դիմակայելու համար:
Կառավարության այս կազմը կաշխատի մինչև նոր խորհրդարանի ձևավորումը, որի ընտրությունները պետք է տեղի ունենան մինչև 2013թ.-ի փետրվարի վերջը:









































