«Միլան»-ի ու Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Ռոբինյոն մեկնաբանել է իր՝ «Սանթոս» հնարավոր տեղափոխության մասին լուրերը:
«Հարցը դեռևս որոշված չէ: Թիմերի միջև համաձայնություն չկա. դա ճիշտ է:
Ինչ վերաբերում է ինձ, պատրաստ եմ հանուն «Սանթոս» տեղափոխության ավելի քիչ աշխատավարձ ստանալ»,- ասել է Ռոբինյոն:
Հատկանշական է՝ «Միլան»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ընդգծել է, որ բրազիլացին չի հեռանալու «Միլան»-ից մինչև 2013 թվականի հունիս:









































