Forbes-ը հրապարակել է աշխարհի 2014 թվականի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակը, որի առաջին հորիզոնականը զբաղեցնում է բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյուեյզերը:
Նրան հետևում է Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն, ով տարեկան 80 մլն դոլար է վաստակում: Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին չորրորդն է: Նրա տարեկան եկամուտը 64.7 մլն դոլար է կազմում:
Հարկ է նշել, որ ցուցակի առաջին 20 հորիզոնականներում են Զլատան Իբրահիմովիչը (12-րդ տեղ, 40.4 մլն դոլար տարեկան եկամուտ), Գարեթ Բեյլը (14-րդ տեղ, 36.4 մլն դոլար տարեկան եկամուտ), Ռադամել Ֆալկաոն (15-րդ տեղ, 35.4 մլն դոլար տարեկան եկամուտ) և Նեյմարը (16-րդ տեղ, 33 մլն դոլար տարեկան եկամուտ):








































