Ոչ թանկարժեք ռելիեֆակետային տառատեսակի՝ Բրայլի տպիչի նախագծի մշակողը ներգրավել է Intel Capital հիմնադրամի ներդրումները՝ չնայած իր երիտասարդ հասակին: Այս մասին գրում է Reuters-ը:
Հնդկաստանում բնակվող երիտասարդ գյուտարարը՝ Շաբհամ Բաներջին, 13 տարեկան է: Անցյալ տարի նա արդեն ներգրավել է Intel Capital-ից ներդրումները՝ թույլ տեսնողների համար հասանելի տպիչի նախատիպի զարգացման նպատակով:
Այժմ երիտասարդ ձեռնարկատիրոջ ընկերությունը՝ Bragio Labs-ը, դարձել է 16 սթարթափներից մեկը, որոնց Intel Capital-ը 62 մլն դոլար է հատկացրել: Թե ինչպես կբաշխվեն միջոցները մասնակիցների միջև՝ հայտնի չէ: Սակայն միջինը նախագծերը պետք է ստանան 4 մլն դոլար:









































