GDL արհմիությունը, որը միավորում է Գերմանիայի գնացքների մեքենավարներին և երկաթուղային ծառայության այլ աշխատակիցների, չորեքշաբթի օրվանից զանգվածային գործադուլ կանցկացնի, հաղորդում է N-tv հեռուստաալիքը:
Ենթադրվում է, որ ակցիան կշարունակվի մինչև երկուշաբթի օրը: Տեղի ԶԼՄ-ները հաղորդում են, որ սա Deutsche Bahn կոնցեռնի պատմության մեջ ամենախոշոր գործադուլն է:
Նախօրեին արհմիության և երկաթուղային կոնցեռնի ղեկավարության միջև բանակցությունները հաջողությամբ չեն պսակվել: Արհմիությունը պահանջում է բարելավել Deutsche Bahn-ի գնացքների վրա աշխատողների աշխատանքային պայմանները: Մասնավորապես, ինչպես ասվում է հայտարարության մեջ, յուրաքանչյուրը պետք է 5% հավելավճար ստանա, ինչպես նաև 30-35 տարեկանից հետո աշխատանքային փաստաթղթերում «փորձ» սյունյակի տակ երկու նշումներ, որն ավտոմատ հնարավորություն կտա 120 եվրո ավել ստանալ:
Արհմիությունը պահանջում է նաև 2015թ. հունվարի մեկից աշխատանքային շաբաթը կրճատել մինչև 37 ժամը, ուրբաթ ժամը 22:00-ից մինչև երկուշաբթի 06:00-ն հանգստյան օր հայտարարել, որպեսզի աշխատակիցները կարողանան տոկոսներ ստանալ կոնցեռնի շահույթից:









































