Ռուսաստանի գործող չեմպիոն «Զենիթ»-ը հետաքրքրված է «Ռենն»-ի կիսապաշտպան Յան Մ’Վիլայի ծառայություններով:
Ֆրանսիական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց պետերբուրգյան ակումբը պատրաստ է շուրջ 10 մլն եվրո վճարել, իսկ ֆուտբոլիստին 4-ամյա պայմանագիր առաջարկել:
Նշենք, որ Մ’Վիլան Ռուսաստան տեղափոխվելու ցանկություն չունի, իսկ «Ռենն»-ը վերջերս մերժել է «Քուինզ Փարկ Ռեյնջերս»-ի տրանսֆերային առաջարկը:
2012 թվականին կիսապաշտպանը կարող էր Պետերբուրգ տեղափոխվել, սակայն, տեղեկությունների համաձայն` «Զենիթ»-ի երկրպագուները նրան սպառնալիքներ են հասցեագրել, և Մ’Վիլան հրաժարվել է այդ տարբերակից:







































