Երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը անհայտ անձանց մի խումբ հարձակվել է Փարիզի կենտրոնում գտնվող լոգիստական կենտրոնի վրա` առևանգելով հայտնի ապրանքանիշների օծանելիքներով բեռնված 2 բեռնատար, հաղորդում է RTL-ն:
Հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրի խոսքերով` զինված չարագործները պահեստների տարածք են ներթափանցել գիշերը: Նրանք առևանգել են լոգիստական ընկերության աշխատակիցներից մեկին, նստել խանութներ ուղարկելու պատրաստ օծանելիքներով լի բեռնատարները և բարեհաջող կերպով անհետացել հանցանքի վայրից:
Ավելի ուշ առևանգված վարորդին ազատ են արձակել: Առաջիկայում նա կհարցաքննվի քննիչների կողմից: Ըստ նախնական գնահատականների` առևանգված ապրանքը մի քանի հարյուր հազար եվրո կարող է արժենալ:









































