«Ես երբեք չեմ համաձայնի այն կարծիքի հետ, որ մենք կորցրել ենք մեր հողերը: Բնավ ոչ, մենք պարզապես ժամանակավորապես կորցրել ենք այդ տարածքների նկատմամբ վերահսկողությունը: Այդուամենայնիվ, արդարությունը ամեն դեպքում կհաղթանակի:՚
Ինչպես Աբխազիան և Հարավային Օսիան հանդիսանում են Վրաստանի վաղեմի հողեր, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը պատկանել է և կպատկանի Ադրբեջանին: Կովկասի մուսուլմանների հոգևոր առաջնորդի այցը Վրաստան հանդիսանում է վրացի ու ադրբեջանցի ժողովուրդների ընկերության արտահայտություն»,- ըստ anspress.com-ի՝ ասել է Վրաստանի պատրիարք Իլյա 2-րդը Թբիլիսիում Կովկասի մահմեդականների հոգևոր առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեի հետ հինգշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ:









































