Որոշ պատմաբաններ իրենց դժգոհությունն են հայտնել իտալական իշխանությունների ծրագրերի կապակցությամբ: Վերջիններս որոշել են վերականգնել Կոլիզեումի հրապարակի ծածկույթը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Իտալիայի մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսկինին ավելի վաղ ոգևորվածությամբ էր ընդունել հրապարակի նախնական տեսքի վերականգնման գաղափարը:
Հնագույն ժամանակներում Կոլիզեումի հրապարակը ուներ փայտե հատակ, որը ծածկված էր ավազով և թաքցնում էր բարդ ստորերկրյա կառույցները, որոնց միջով գլադիատորներն ու կենդանիները դուրս էին գալիս մրցասպարեզ:
Փորձագետները մտավախություն ունեն, որ ապագայում Կոլիզեումը կարող է դառնալ փոփ-համերգների անցկացման հերթական հարթակ:










































