Նրանք, ովքեր չեն կարող հասնել Մեմֆիսի Գրեյսլենդ կալվածք, որը եղել է Էլվիս Փրեսլիի տունը և այժմ վերածվել թանգարանի, կարող են նրա անձնական իրերը տեսնել Լոնդոնում:
Աշխարհահռչակ կատարողի անձնական իրերը ցուցադրության կհանվեն բրիտանական մայրաքաղաքի O2 ցուցասրահում: Ցուցադրությունը, որը կտևի 9 ամիս, կսկսվի 2014 թվականի դեկտեմբերի 12-ին:
Հիշեցնենք, որ 1977 թվականին 42-ամյա Փրեսլիին մահացած էին գտել Գրեյսլենդի լոգարանում:
Լուսանկարները՝ The Guardian-ի:






















































