Հունվարի 4-ին Ֆլորիդայում ինքնաթիռը ընկել է բնակելի տան վրա: Ինչպես հաղորդում է USA Today-ը՝ սրահում եղած բոլոր երեք մարդիկ զոհվել են:
Չորստեղանի Beech 35 Bonanza ինքնաթիռը թռիչք է իրականացրել նահանգի ներսում: Քաղաքացիական ավիաչվերթների վարչության (FAA) տվյալներով՝ տեղական ժամանակով ժ. 14:10-ին օդաչուն հաղորդել է ինքնաթիռի անսարքության մասին և փորձել է վայրէջք կատարել մոտակա օդանավակայանում:
Ինքնաթիռը կործանվել է Պալմ Քոսթ քաղաքում` թռիչքուղուց մեկ մղոն հեռավորության վրա:
Ավելի վաղ հաղորդում էին, որ սրահում եղել է չորս կամ հինգ մարդ, սակայն FAA-ն հերքում է այդ տեղեկությունները:
Տեղի իշխանությունների տվյալներով՝ տանը այդ պահին եղել է մեկ կին: Ինչպես գրում է The Daytona Beach News-Journal-ը, տեսնելով կրակը` նա պատուհանից դուրս է թռել և թաքնվել հարևան տանը:









































