Թուրքիայում սկսվել է 236 զինծառայողների նկատմամբ աղմկահարույց գործի կրկնակի քննությունը, ովքեր մեղադրվում են 2003-ին պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ: Այս մասին գրում է BBC-ն:
Զինվորականները դատապարտվել են երկու տարի առաջ, այսպես կոչված, «Քուվալդա» օպերացիայի գործով:
Սակայն այս տարվա հունիսին շատ մեղադրյալներ ազատ են արձակվել, քանի որ Թուրքիայի Գերագույն դատարանը վճռել է, որ քննությունն անցկացվել է խախտումներով:
Ինչպես նշում են դիտորդները՝ գործի կրկնակի քննությունը թուրքական բանակին իր իմիջը վերականգնելու հնարավորություն կարող է տալ՝ Իրաքի և Սիրիայի հետ սահմաններին լարվածության ընթացքում:









































