Resort 2015 նոր հավաքածուի ցուցադրությանը իտալական Prada նորաձևության տունը խաղադրույք է կատարել պարզության ու վինտաժի վրա:
Prada-ն ներկայացրել է նոր սեզոնի արշավը, հայտնում է cosmo.ru-ն:
Ապրանքանիշի ստեղծագործական տնօրեն Միուչչա Պրադան որոշել է խաղալ հակադրությունների վրա՝ սև-սպիտակ լուսանկարները շահեկանորեն տարբերվում են մյուս բրենդների վառ արշավներից, որ թողարկվել են գրեթե նույն ժամանակ:
Լուսանկարների հեղինակն է ամերիկյան նորաձևության լուսանկարիչ Սթիվեն Մայզելը: Ի դեպ, գլխավոր լուսանկարների աղջիկները դեռ ծանոթ չեն լայն հասարակությանը:








































