Ինչպես տեղեկացնում է իտալական «Ֆիորենտինա»-ի պաշտոնական կայքը, ակումբը համաձայնության է եկել իսպանական «Վիլյառեալ»-ի հետ թիմի կիսապաշտպան Ջուզեպե Ռոսիի տրանսֆերի շուրջ:
Տրանսֆերի կայացմանը մնացել է միայն ֆուտբոլիստի հետ անհատական պայմանագրի ստորագրումը:
Նախկինում հաղորդվում էր, որ իտալական թիմը 10 միլիոն եվրո է վճարելու Ռոսիի տրանսֆերի համար:








































