Հունգարիայի Սահմանադրական դատարանը չեղյալ է հայտարարել բազմաթիվ վեճերի առիթ հանդիսացող՝ ընտրությունների մասին օրենքը, որը, ըստ քննադատների, կոչված էր աջակցելու գործող վարչապետ Վիկտոր Օրբանին մնալ իշխանության ղեկին:
Ըստ այդ օրենքի՝ ընտրության իրավունք ունեցող բոլոր 8 մլն քաղաքացիները հաջորդ տարի նշանակված համընդհանուր ընտրության օրվանից ամենաուշը 2 շաբաթ առաջ պարտադիր պետք է հատուկ գրանցում անցնեին: Գործող կանոնների համաձայն՝ ընտրատարածք եկած անձի տվյալները ստուգում են ըստ տվյալների բազայի տեղեկատվության:
Սահմանադրական դատարանը որոշել է, որ նոր օրենքը կհանգեցնի ընտրողների իրավունքների անթույլատրելի խախտման:










































