BBC բրիտանական ընկերությունը 2013թ.-ի ամենահեռանկարային երաժիշտ է անվանել աղջիկների կալիֆոռնիական Haim եռյակը՝ նրանց հաղթող ճանաչելով Sound of 2013 հարցման շրջանակներում:
Haim խումբը ձևավորել են Հայիմ երեք քույրերը՝ Էսթեն, Դանիելը և Ալանան: Իրենց առաջին Forever ձայնագրությունը աղջիկները թողարկել են 2012թ.-ի փետրվարին: Հոկտեմբերին լույս է տեսել Don’t Save Me սինգլը: Զուգահեռ Haim-ը փորձ է կուտակել` ելույթ ունենալով բազմաթիվ հաջողակ երաժիշտների ելույթից առաջ:
BBC Radio 1-ի դիջեյ Հյու Սթիվենսը հայտարարել է, որ խմբի էնտուզիազմը վարակիչ է:
Ցուցակի առաջին հինգ հորիզոնականներում են հայտնվել AlunaGeorge-ը, Էնջել Հեյզը, Լաուրա Մվուլան և Chvrches-ը:
Այս հարցումը ավանդաբար անցկացվում է դեկտեմբերի սկզբին: Այն անցկացնում են առաջատար բրիտանացի քննադատները, լեյբոլների աշխատակիցները և երաժշտական արդյունաբերության այլ ներկայացուցիչներ:










































