Բրիատանացի լրագրողներին տված հարցազրուցում Դոնեցկի «Շախտյոր»-ի բրազիլացի կիսապաշտպան Վիլիանը պատրաստակամություն է հայտնել լքել Ուկրաինայի առաջնությունը և համապատասխան առաջարկ ստանալու դեպքում` Անգլիայի որևէ ակումբ տեղափոխվել:
«Ես ցանկանում եմ տեղափոխվել և հուսով եմ, որ դա տեղի կունենա: Անգլիա տեղափոխվելու ցանկություն ունեմ. կարող է հաջորդ մրցաշրջանում, իսկ կարող է՝ նաև այս ամիս: Դեռևս բարդ է ստույգ որևէ բան ասել: Ո՞վ գիտի, կարող է՝ առաջարկներ ստանամ ոչ միայն բրիտանական ակումբներից: Եկեք տեսնենք, թե ինչ տեղի կունենա:
Իհարկե, ես լիովին կարող եմ խաղալ իմ հայրենակից Օսկարի հետ «Չելսի»-ում, սակայն առայժմ փորձում եմ կենտրոնանալ «Շախտյոր»-ում իմ ելույթների ուղղությամբ և մոռանալ առաջարկների մասին»,- Վիլիանին մեջբերում են բրիտանական լրատվամիջոցները:










































