Gangnam style-ը շարունակում է ռեկորդներ սահմանել: Կորեացի երգչի երգի անունը մտել է 2012 թ. ամենահայտնի անգլիալեզու արտահայտությունների ցուցակի մեջ: Նրան ընկերակցել են ոչ անգլիացիներին քիչ ծանոթ և ոչ այնքան էթիկական արտահայտությունները:
Gangnam style-ը դարձել է անցած տարվա ամենատարածված արտահայտություններից մեկը՝ ըստ Collins-ի հարցումների,- հաղորդում է The Guardian-ը: Տարբեր բնույթի բառարաններ թողարկող Collins-ը ամիսը մեկ հարցում է կատարել բրիտանացիների շրջանում և ընտրել այդ պահին նրանց կողմից ամենասիրելի բառակապակցությունը:
Այսպես՝ փետրվարին բոլորին ապշեցրել էր «Օսկար»-ի մրցանակաբաշխությանը Անջելինա Ջոլիի չափից ավելի բարեկազմ ոտքի ցուցադրությունը: Արդյունքում՝ legbomb՝ «ոտք-ռումբ» արտահայտությունը: Բանն այն է, որ աստղի դժբախտ վերջույթը երկար ժամանակ քուն ու դարդար չէր տալիս ֆոտոլրագրողներին:
Մարտին հիթ շքերթի առաջատար էր դարձել «եվրագեդոն» արտահայտությունը, որը նկարագրում էր ԵՄ-ում տիրող իրավիճակը: Ավելի ուշ առաջատարների թվում հայտնվեց mummy porn (պոռնո մայրիկ) արտահայտությունը՝ կապված գրող Է. Լ. Ջեյմսի «Մոխրագույնի 50 երանգները» գրքի հետ: Իսկ ամռանը առաջատարը jubilympics՝ «խաղաբիլիա» բառն էր՝ Լոնդոնի Օլիմպիական խաղերի և Եղիսաբեթ թագուհու կառավարման 60-ամյակի կապակցությամբ:









































