Thursday, 25 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Իշխանության իրական ուղերձը

Իշխանության տարբեր ներկայացուցիչներ ուղերձներ են հղում և շնորհավորում են քաղաքացիներին Տարեմուտի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթում են զանազան լավ բաներ, հուզում են, տեղ-տեղ նույնիսկ լացացնում իրենց բարեմաղթանքներով: Ինչպես նվեր տված ձիու ատամները չեն հաշվում, երևի այնպես էլ իշխանական ուղերձները չեն մեկնաբանվում, որովհետև իշխանությունը, մեծ հաշվով, մի ուղերձ ունի հասարակությանը` կյանքը: Իշխանության միակ ու անփոխարինելի ուղերձը այն կյանքն է, որով ապրում է հասարակությունը:

Ահա այդ իմաստով իշխանությունը 2012 թվականին շատ վատ ուղերձ է հղել հանրությանը, նույնիսկ կարելի է ասել, որ ոչ մի ուղերձ էլ չի հղել, քանի որ քաղաքացիների կյանքը որևէ ոլորտում չի դարձել էապես ավելի լավը, ավելի անվտանգ, իրավապես ավելի պաշտպանված, ավելի ազատ, բարեկեցիկ, արժանապատիվ: Այդ կոմպոնենտներից և ոչ մեկի առումով իշխանության ուղերձը 2012 թվականին չի ստացվել, և սա արդեն իրականացված փաստ է, որը ի զորու չեն փոխել կամ կոծկել առավելապես տոնական կենացներ հիշեցնող պաշտոնական ուղերձները, որ զանազան պաշտոնյաներ հղում են ժողովրդին, որ նույն բանը դեկտեմբերի 31-ի գիշերը կանի Սերժ Սարգսյանը:

Նրանք բոլորը միասին տապալել են իրենց բուն գործը, իսկ մնացյալը ընդամենը դեմք փրկելու ձևական ավանդույթ է: Ավելին, իշխանությունը ոչ միայն ձախողել է իր տարեկան «ուղերձը», այլև նույնիսկ անարդյունավետ տարվա պատճառով էլ ավելի է մեծացրել հանրության հիասթափությունը սեփական երկրից, սեփական պետությունից, որն այս տարի էլ մնաց ընդամենը մի խումբ մարդկանց կալվածք, որոնք շահագործում են այդ երկրի իրական տեր լինելուն կոչված քաղաքացիներին, նրանց համբերությունը: Իշխող համակարգը տարվա ընթացքում ապավինեց առավելապես իմիտացիաներին՝ փորձելով հնարավորինս անտեսել հանրային որևէ գործոն:

Ավելին, պետության համար կարևորագույն` թե’ արտաքին, թե’ ներքին խնդիրների լուծման առումով համակարգը շարունակեց ապավինել առավելապես արտաքին քաղաքական կենտրոններին՝ փորձելով հարցեր լուծել ոչ թե հասարակության վրա հենվելով, այլ գերտերությունների միջև մանևրելով: Այլ կերպ ասած, հասարակությունն անցնող տարում էլ իշխանական ինքնագիտակցության մեջ մնաց որպես հակառակորդ, մրցակից, թշնամի: Մինչդեռ ցանկացած առողջ իշխանության համար հասարակությունը գործընկեր է, թև, թիկունք, անվտանգության երաշխիք: Նոր տարում Հայաստանին երևի թե պետք է մաղթել հենց այդպիսի իշխանություն, որի համար հասարակությունը հենց այդպիսին կլինի: Այլապես, ինչ է պետությունը, եթե ոչ հասարակությունն ինքնին, և եթե որևէ իշանություն հասարակությանն է անտեսում, հասարակությանն է համարում իրեն մրցակից, հակառակորդ, թշնամի, ուրեմն անտեսում է պետությանը, պետությանն է թշնամի համարում:

Ցավոք, հենց դա էր իշխանության իրական ուղերձի բուն բովանդակությունը ամբողջ տարվա ընթացքում՝ արտահայտված իշխանություն-հասարակություն տիրույթի զանազան իրադարձությունների տեսքով: Մնում է միայն հուսալ, որ 2013 թվականին կամ ուղերձը կփոխվի, կամ վերջապես կփոխվեն ուղերձի հեղինակները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում