Իրինա Շեյկը նկարահանվել է իսպանական Suiteblanco բրենդի ձմեռային գովազդային արշավում: Օրերս համացանցում հայտնվել է ֆոտոշարքի առաջին մասը՝ Քրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին ցուցադրում է ժիլետներ, սվիտերներ և մեջքը բաց կոմբինեզոն, գրում է Spletnik.ru-ն:
Իրինայի մասնակցությամբ գովազդային արշավի երկրորդ մասը նոյեմբերին կներկայացվի:
Ի միջի այլոց, Իրինա Շեյկը մի քանի օր առաջ Ռոնալդուին աջակցել է Մադրիդում կայացած LFP Awards մրցանակաբաշխության արարողությանը: Ֆուտբոլիստը «Ռեալի» լավագույն ֆորվարդն է անվանվել, ամենագեղեցիկ գոլի հեղինակը և 2014 թ. ամենաարդյունավետ հարձակվողը: