Wednesday, 10 06 2026
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
18:00
Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 12 թիմ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
18:50
Անգլիան 60 տարի անց աշխարհի գավաթի հույսը դնում է գերմանացի մարզչի վրա
16:20
Սպերցյանի հայրը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայից առաջարկ կա
11:00
Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ. ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստուհիները
17:40
«Փյունիկ»-ը երկարաձգել է պայմանագիրը երկու ֆուտբոլիստի հետ
17:29
«Լիվերպուլը» նոր գլխավոր մարզիչ կունենա
09:10
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
00:50
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը նոր գործադիր տնօրեն ունի
00:10
«Նոա»-ն մանկապատանեկան ֆուտբոլի նոր կենտրոն կունենա
20:10
Նեյմարը թիմի կուռքն է. Վինիսիուս
17:20
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը
11:20
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը
09:20
Եվրոպայի Մ20 ընտրական մրցաշարի առաջատարները` հինգ խաղափուլից հետո. Հայաստանի շեխմատի ֆեդերացիան տվյալներ է հրապարակել
22:45
Ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստուհիները Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը 6 խաղափուլից հետո
21:30
Խվիչա Կվարացխելիան երկրորդ անգամ նվաճեց ՉԼ գավաթը

Աբրահամ Խաշմանյան. 2013/14թթ մրցաշրջանում կկարողանանք պայքարել չեմպիոնության համար, եթե…. Սպորտ

Երևանի «Արարատ»-ի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը 2012 թվականը գնահատում է բավարար և կարծում է, որ լուրջ համալրում ստանալու դեպքում իր թիմը կարող է լուրջ բարձունքներ նվաճել: Այդ մասին մասնագետն ասաց 1in.am Sport-ի հետ զրույցում.

«Տարին բավարար եմ գնահատում: Կային խաղեր, որտեղ «Արարատ»-ը կարող էր չպարտվել, բայց մենք արեցինք անհնարինը: Կային իրավիճակներ, երբ թվում էր, թե դրանցից դուրս գալու հնարավորություն չկա, բայց մենք պատվով դուրս եկանք:

Կարծում եմ, որ մեր հավաքականը մեծ պոտենցիալ ունի և կարող է ավելի լավ հանդես գալ: Ֆուտբոլիստների պոտենցիալը թույլ է տալիս մտածել, որ մենք կարող ենք ավելի զորեղ լինել: Ազգային թիմի համար ևս տարին բավարար կգնահատեմ:

Տարին նաև Օլիմպիական էր: Սպասելիքները մեծ էին: կարծում եմ, նորմալ էին ելույթները: Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես Հենրիխ Մխիթարյանը չի հայտնվում լավագույն մարզիկների տասնյակում: Ես Հենրիխին կդնեմ առաջին տեղում, անկախ նրանից, որ Ջուլֆալակյանը շատ լավ ելույթ ունեցավ: Մյուս մարզիկներն բավականին մեծ տարածությունով կդնեի երկրորդ, երրորդ և մյուս տեղերում, այդ թվում և նույն Ջուլֆալակյանին:

Մեր շախմատիստները Ստամբուլում Հայաստանի դրոշ են բարձրացրել, նրանք մեր ազգի փառք ու պատիվն են: Նրանց ևս կարելի էր դնել Հենրիխի կողքին: Ճիշտ է, ես Հենրիխին առանձնացնում եմ, որոհետև ֆուտբոլը շատ մեծ մասսակայականություն վայելող մարզաձև է աշխարհում: Մի շարք ազգեր ճանաչում են ձեռք բերում իրենց ֆուտբոլիստներով: Նա արժանի է առաջինը լինելուն: Երկրորդը կարող էր լինել Ջուլֆալակյանը, կամ Արոնյանը, ով մեծ փառք ու պատիվ է բերել մեր ազգին:

«Արարատ»-ը խիստ համալրման կարիք ունի: Մեր տղաներն արել են անհնարինը: Ունենք երկու համալում ընդամենը, բայց պետք է ունենանք յոթ, ութ նորեկներ, որպեսզի կարողանանք ավելի լավ արդյունքների հասնել: Ես շնորհակալ եմ թիմի ներկայիս ֆուտբոլիստներին, քանի որ նրանք արել են առավելագույնը:

Թիմին են միացել Նորայր Գրիգորյանն ու Հովհաննես Գրիգորյանը, որոնք միացել են «Ուլիս»-ից:

Նախատեսված է երկու ուսումնամարզական հավաք: Մեկը կանցնի հունվար ամսին, հավանաբար, Ծաղկաձորում: Կլինի տասնօրյա հավաք: Իսկ երկրորդը նախատեսված է փետրվարին, և կլինի Եվրոպայում: Հավանաբար կտևի երկու շաբաթ:

Մենք շեշտը դրել ենք գավաթի նվաճման վրա, սակայն եթե կարողանանք լուրջ համալրում ստանալ, 2013/14թթ մրցաշրջանում կկարողանանք պայքարել չեմպիոնության համար:

Ամանորը դիմավորելու եմ տանը: Շնորհավորում եմ բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը, բոլորին մաղթում եմ առողջություն, մարզիկները խուսափեն վնասվածքներից, ունենան նվաճումներ և մեդալներ բերեն մեր ազգին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում