ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեկտեմբերի 31-ին, ժամը 14.56-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Նիգավան ավտոճանապարհին մեքենաներ են արգելափակվել ձյան մեջ, ինչից առաջացել է խցանում. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները «Ապարան ՃՇՇ-2» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ երթևեկելի հատված են դուրս բերել 5 ավտոմեքենա:








































