«Շախտյոր»-ի ավագ Դարիո Սրնան ակումբի պաշտոնական կայքի միջոցով շնորհավորել է բոլոր երկրպագուների Նոր տարին:
«Սիրելի երկրպագուներ, անցնող տարին միանշանակ հաջող էր «Շախտյոր»-ի համար: Մենք երրորդ անգամ չեմպիոն դարձանք, նվաճեցինք Ուկրաինայի Գավաթն ու Սուպերգավաթը, անցանք Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ: Սակայն ամենակարևորն այն է, որ մենք վստահություն ձեռք բերեցինք և այժմ գիտենք, որ կարող ենք հաղթել ցանկացած մրցակցի:
Ի սրտե շնորհավորում եմ խաղընկերներիս, մեր ակումբի մարզչական շտաբի, «Շախտյոր»-ի բոլոր երկրպագուների և առհասարակ մարզասերների Նոր տարին և Սուրբ Ծնունդը: Խորին շնորհակալություն աջակցության համար: Առանց ձեզ մենք ոչնչի չէինք հասնի:Մինչ հանդիպում 2013 թվականին:
Ձեր` Դարիո Սրնա»,- իր խոսքը եզրափակել է Դոնեցկի ակումբի ավագը:









































