Ծանրամարտի պատանիների 2012թ. աշխարհի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանի համար 2012-ը հաջող տարի էր: 1in.am Sport-ի հետ զրույցում մեր ամենախոստումնալից ծանրորդներից մեկը նշեց, որ իր հարազատների համար անակնկալներ է պատրաստել, բայց չցանկացավ բացել չակերտները.
«2012 թվականին պատանիների աշխարհի չեմպիոն դարձա, որը մեծ նշանակություն ուներ, քանի որ անկախության օրն էր: Կարողացա հաղթել ու հաղթանակս նվիրել անկախության օրվան: 2012 թվականն ինձ համար հաջողակ տարի էր սպորտում և բոլոր բնագավառներում:
Ամանորը պատրաստվում եմ ընտանիքիս հետ նշել, լինելու եմ Հայաստանում: Հարազատներիս համար անակնկալներ եմ պատրաստել, բայց չեմ ցանկանում բացել չակերտները:
Ամենատպավորիչ նվերը եղել է հավաքականի մարզչիների կողմից` ծննդյանս օրը:
Կցանկանայի 2013 թվականը լինի հաջողակ, հաղթանակների, առողջության, երջանկության տարի»:






































