Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) Մերձավոր Արևելքի երկրներին կոչ է արել սահմանափակել ծախսերը նավթի նվազող գների ֆոնին: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով հիմնադրամի տարածաշրջանային զեկույցին:
ԱՄՀ-ն զգուշացրել է, որ ընթացիկ ֆիսկալ քաղաքականության դեպքում նավթ արտահանող երկրների բյուջեի պրոֆիցիտը մինչև 2017թ. կարող է կրճատվել մինչև զրոյի: Հիմնադրամը նաև նշել է, որ երկրները, բացի Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդում ընդգրկված երկրներից և Բահրեյնից՝ արդեն բյուջեի դեֆիցիտ ունեն:
«Եթե նավթի գներն ընթացիկ ցածր նիշերի վրա մնան տևական ժամանակ, նավթ արտահանող երկրների պրոֆիցիտը կարող է դեֆիցիտով փոխարինվել արդեն հաջորդ տարի»,- հայտարարել է ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով դեպարտամենտի տնօրեն Մասուդ Ահմեդը՝ մեկնաբանելով հիմնադրամի տարածաշրջանային զեկույցը:
Տնտեսության ավելի բազմազան մոդելի անցնելու համար Պարսից ծոցի երկրները հիմնադրամի ներկայացուցիչը մի շարք բարեփոխումներ է առաջարկել՝ արտահանվող ապրանքների և ծառայությունների արտադրության խթանում, աշխատաշուկայում անհամամասնությունների կրճատում, կրթության որակի բարձրացում:










































