Ամենուր առաջին կուրսեցիներին լիարժեք ուսանող դարձնելու արարողությունը տեղի է ունենում տարբեր կերպ: Շոտլանդիայի Սենտ-Էնդրյուսի (University of St Andrews) համալսարանում, օրինակ՝ սկսնակներին դիմավորում են սափրվելու համար նախատեսված փրփուրով ու կազմակերպում իսկական «ճակատամարտ», գրում է kulturologia.ru-ն:
Ծիծաղաշարժ արարողությունը նվիրվում է առաջին կուրսեցիներին: Raisin Monday-ը դրանցից մեկն է: Արդեն 600 տարի սկսնակները բերում են 1 ֆունտ չամիչ ավագ կուրսեցիներին, որպեսզի նրանք օգնեն իրենց հարմարվել համալսարանի պատերից ներս:
Նախկինում եթե որևէ ուսանող չէր կարողանում չամիչի կտրոնը գրել լատիներենով, նրան ուղարկում էին մոտակա շատրվանի մոտ: Այսօր «ջրային պրոցեդուրան» փախարինվել է փրփուրե պատերազմով (Foam Fight): Այս տարի տոնին մասնակցել է մոտ 1000 առաջին կուրսեցի:













































