Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոմարիոն իր կարծիքն է հայտնել կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարի վերաբերյալ:
«Նեյմարը դեռ շատ երիտասարդ է, բայց հիանալի հասկանում է, թե որքան մեծ նշանակություն ունի ֆուտբոլի աշխարհի և, մասնավորապես, բրազիլացիների համար: Նեյմարն այն ֆուտբոլիստն է, ում հավատում է ժողոուրդը: Նա կարող է նոր պատմություն կերտել: Նեյմարն ընդամենը 22 տարեկան է, սակայն արդեն մոտ է Բրազիլիայի պատմության լավագույն ռմբարկուի կոչումը նվաճելուն: Եթե Նեյմարն այսպես էլ շարունակի, նա կարող է գերազանցել Պելեին»,- Goal. com-ը մեջբերում է Ռոմարիոյի խոսքերը:
Հարկ է նշել, որ Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը 8 հանդիպում է անցկացրել կատալոնական «Բարսելոնա»-ի կազմում, 9 գոլ խփել և գոլային մեկ փոխանցում կատարել:











































