Երեկ կայացան «Եվրո-2012»-ի ընտրական փուլի ևս 10 հանդիպումներ: A խմբում Թուրքիայի հավաքականը, առանց մեծ դժվարությունների, առավելության հասավ Ավստրիայի նկատմամբ` 2:0, բելգիացիները սեփական հարկի տակ խոշոր` 4:1 հաշվով ջախջախեցին Ադրբեջանի հավաքականին:
C խմբի երկու հանդիպումներն էլ ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով: Էստոնացիները սեփական հարկի տակ կարողացան 1:1 խաղալ Սերբիայի հետ, Հյուսիսային Իռլանդիա-Սլովենիա խաղում հաշիվն այդպես էլ չբացվեց:
D խմբում Ռումանիան 3:1 հաշվով առավելության հասավ Լյուքսեբուրգի հավաքականի նկատմամբ, դուբլի հեղինակ դարձավ Ադրիան Մուտուն: Նշենք, որ ընթացիկ մրցափուլում այս հաղթանակն առաջինն էր ռումինացիների համար:
E խմբում շվեդները 2:1 հաշվով հաղթեցին Մոլդովային, Հոլանդիա-Հունգարիա խաղում 8 գոլ գրանցվեց: Հանդիպման ավարտից 15 րոպե առաջ հաշիվը 3:3 էր, սակայն Դիրկ Կայտի 78-րդ և 81-րդ րոպեներին խփած գոլերը հաղթանակ բերեցին «նարնջագույններ»-ին, ովքեր անցկացրած 6 հանդիպումներից հետո շարունակում են բացարձակ արդյունքով գլխավորել խումբը:
F խմբում 3 օր առաջ Խորվաթիային անակնկալ կերպով հաղթած Վրաստանի հավաքականը մրցակցի հարկի տակ նվազագույն հաշվով զիջեց Իսրայելին և բարդացրեց գործերը մրցաշարային աղյուսակում:
I խմբում չեխերը 2:0 հաշվով հաղթեցին Լիխտեյնշտեյնի ընտրանուն, Իսպանիայի հավաքականը հյուրընկալվելիս 1:3 հաշվով պարտության մատնեց Լիտվային:








































