Համաձայն նոր հետազոտության՝ Յոհան Սեբաստիան Բախի որոշ դասական ստեղծագործությունների հեղինակ կարող էր լինել նրա երկրորդ կինը՝ Աննա Մագդալենան, հայտնում է Daily Mail-ը:
Ավստրալիայի Չառլզ Դարվինի անվան համալսարանի երաժշտության պրոֆեսոր Մարտին Ջարվիսը մի քանի տարի է վատնել՝ հավաքելով ապացույցներ այդ տեսության ճշմարտացիության, ձեռագրերի ու ստորագրությունների ուսումնասիրության համար:
Մասնավորապես, ակադեմիկոսը Աննայինն է վերագրում թավջութակի համար սյուիտները, «Գոլդբերգի վարիացիաները»:
Իր ուսումնասիրության մասին ֆիլմը՝ «Արված է միսիս Բախի կողմից», Ջարվիսը կներկայացնի Լոնդոնի Bafta կինոփառատոնում հաջորդ շաբաթ:
Երգչուհի Աննա Մագդալենան ամուսնացել էր Բախի հետ 1721-ին, երբ ինքը 20, իսկ Բախը 36 տարեկան էր:











































