Friday, 19 06 2026
Ադրբեջանը նույնն է մնացել՝ ատելությամբ լցված մեր դեմ. խաղաղությունը պոպուլիստական հույս է
Պուտին-Ֆիդան հանդիպումը Կազանում. Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են հաջող համագործակցությունը
Իսրայելը իրանա-ամերիկյան «փոխըմբռնումը կպայթեցնի՞»
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել

Կառավարության տարեվերջյան ապօրինությունը

«Մենք ենք այս քաղաքի տերը» Թռչկան և Մեր քաղաքը հանրային-քաղաքացիական նախաձեռնությունները հաղորդագրություն են տարածել, որտեղ մասնավորապես ասվում է. «Այն մինչև օրս չհասկացավ և չընդունեց, որ նույնիսկ հանուն «Համազգային» թատրոնի շենքի չի կարելի օրենքի պահանջը խախտել: Հայաստանի Հանրապետության վարչապետն ու Երևանի քաղաքապետն անձնապես են կրում պատասխանատվություն իրենց կողմից ընդունված ապօրինի որոշումների համար:

Ամանորի նախաշեմին ՀՀ կառավարությունը, կրկին խախտելով Երևանի գլխավոր հատակագիծն ու նրա հայեցակարգը, ինչպես նաև քաղաքաշինական նորմերը, փորձում է կառուցապատում իրականացնել հանրային տարածքի և հանրային սեփականության հաշվին: 2012թ. դեկտեմբերի 27-ին կայացած նիստում ՀՀ կառավարությունը Երևանի քաղաքապետին առաջարկել է «Համազգային» թատրոնի շենք կառուցելու նպատակով Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերել Սարյան և Բուզանդի փողոցների հատման հարակից հատվածում գտնվող 1200 քառ. մետր մակերեսով հողամասը, սահմանել, որ ՀՀ պետական սեփականություն հանդիսացող հողամասը կարող է օգտագործվել բացառապես «Համազգային» թատրոնի շենք կառուցելու նպատակով և այն իր նպատակային նշանակությամբ օգտագործելու պայմանով։

Տեղեկանալով այս չարաբաստիկ որոշման մասին, քաղաքացիական նախաձեռնություններս հայտարարում ենք, որ Երևանի Գլխավոր պողոտան որևէ շինարարության համար նախատեսված չէ ըստ Երևանի գլխավոր հատակագծի՝ նույնիսկ «Համազգային» թատրոնի համար: Այդ մասին բոլոր ճարտարապետական և իրավական հիմնավորումները համապատասխան մասնագետների կողմից բերվել են անցած ամիսների հանրային քննարկումների ընթացքում: Հետևաբար, այնտեղ ցանկացած շինարարություն լինելու է ապօրինի և հակասելու է Երևանի քաղաքաշինական գլխավոր փաստաթղթերին՝ լուրջ անհարմարություններ և վտանգներ ստեղծելով երևանցիների համար:

ՀՀ օրենքները ոտնահարելու և նման անհեթեթ որոշումներ ընդունելու և ի կատար ածելու ողջ պատասխանատվությունը կրում են ՀՀ վարչապետն ու Երևանի քաղաքապետը: Այստեղ ի հայտ է գալիս նաև հայ մտավորականների կողմից ՀՀ օրենքների նկատմամբ հարգանքի և հանրային պատասխանատվության հույժ կարևոր խնդիրը:

Ի վերջո, ՀՀ սահմանադրության 5-րդ հոդ. 2-րդ մասով` Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Հուսով ենք, որ Երևանի քաղաքապետը միևնույն գետը երկու անգամ չի մտնի` կրկնելով իր նախորդ սխալը այս պուրակի հետ կապված»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում