Եմենի կենտրոնական Ալ-Բեյդա նահանգում ամերիկյան անօդաչու սարքի հարվածի հետևանքով «Ալ-Քաիդա»-ի 3 գրոհային է զոհվել: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով Եմենի անվտանգության ուժերի ներկայացուցչին:
Նրա խոսքով՝ անօդաչու սարքը ավիահարվածը հասցրել է ավտոմեքենային, որում եղել են 4 գրոհայիններ: Նրանցից մեկը վիրավորվել է, մյուսը 3-ը՝ զոհվել:
Անցած շաբաթվա ընթացքում դա ամերիկյան անօդաչու սարքերի 4-րդ «ռեյդն» էր՝ ուղղված «Ալ-Քաիդա»-ի եմենյան ճյուղի ներկայացուցիչների դեմ. նախորդ երեք հարվածների արդյունքում հաջողվել էր ոչնչացնել առնվազն 7 գրոհայինի:
ԱՄՆ-ը ակտիվորեն աջակցում է եմենցի ուժայիններին՝ դիմակայելու ծայրահեղականների գործողությունների դեմ: Պաշտոնական տվյալների համաձայն՝ այդ օգնությունն արտահայտվում է միայն նյութա-տեխնիկական միջոցների առաքմամբ և տեղի ուժերի ուսուցանմամբ, սակայն գործնականում ամերիկացիները Եմենի տարածքում իրականացնում են նաև մարտական գործողություններ:








































