Մեծ Հայրենական, Աֆղանական և Արցախյան պատերազմների մոտ 100 վետերաններ այսօր ծանոթացել են 1827թ. Օշականի ճակատամարտի ընթացքում Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը պարսկական հարձակումից փրկած ռուս զինվորների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի բարեկարգման աշխատանքներին:
Հուշահամալիրի վերածննդի նախաձեռնությունը պատկանում է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին և իրականացվում «Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպության կողմից: