Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հաղթանակով ավարտեց տարին՝ առավելության հասնելով Աբու Դաբիի մրցաշարում:
Աշխարհի առաջին ռակետը եզրափակիչում մրցում էր Նիկոլաս Ալմագրոյի հետ:
Մրցապայքարն ավարտվեց 6:7 (4:7), 6:3, 6:4 հաշվով:
Այսպիսով՝ Ջոկովիչն ամանորյա գայթակղիչ նվեր ունի՝ 250.000 դոլար:










































