Միլանի «Ինտեր»-ի և Նիդերլանդների ազգային հավաքականի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը հոլանդացի լրագրողներին տված հարցազրույցում հայտնել է, որ ավելի լավ կլինի, եթե ինքը լքի իր ներկայիս ակումբը:
«Այս իրավիճակի շուրջ ես խորհրդակցում եմ Նիդեռլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալի հետ: Կարծում եմ` բոլորի համար ավելի լավ կլինի, եթե ձմռանը լքեմ «Ինտեր»-ը:
Կա նաև մեկ այլ տարբերակ: Ես կարող եմ մնալ, քանի որ իմ պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2015 թվականը»,- ասել է ֆուտբոլիստը, ով զրկված է «Ինտեր»-ի խաղերին մասնակցելու հնարավորությունից` իր ապագայի անորոշության պատճառով:








































