«Ատլետիկո»-ի հարձակվող Ռադամել Ֆալակոն մեկնաբանել է Globe Soccer Awards-ի կողմից սահմանած տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին արժանանալու փաստը:
«Շնորհակալություն: Բոլորին երախտիքս եմ հայտնում այս մրցանակին արժանանալու կապակցությամբ: Նման արարողություններին ներկա գտնվելն ու պարգևատրվելը շատ կարևոր է կոլումբիական ֆուտբոլի համար: Չեմ կարծում, թե տարվա լավագույն ֆուտբոլիստն եմ եղել: Ավելի արժանի թեկնածություններ էլ կային:
Անչափ ուրախ եմ «Ատլետիկո»-ի հետ վաստակած տիտղոսների և գոլերի այն քանակի համար, որը հաջողվել է հեղինակել: Դա շատ կարևոր է կարիերայիս համար: Առանց խաղընկերներիս, սակայն, ես նման նվաճումներ չէի գրանցի»,- նշել է Ֆալկաոն:







































