Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչը համակարծիք է Մյունխենի «Բավարիա»-ի ղեկավարների հետ` կիսապաշտպան Խավի Մարտինեսի իրավունքների ձեռքբերման հարցում:
Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «Բավարիա»-ն 40 մլն եվրո է վճարել Բիլբաոյի «Ատլետիկ»-ին:
«Մարտինեսը բազմաֆունկցիոնալ ֆուտբոլիստ է: Նա կարող է խաղալ կիսապաշտպանի, կենտրոնական պաշտպանի դիրքում և անգամ պաշտպանության եզրում: Նման ֆուտբոլիստները շատ չեն աշխարհում: Խավին հիանալի ֆիզիկական տվյալներ ունի և լավ է խաղում երկրորդ հարկում: Կարծում եմ` Մարտինեսն անհրաժեշտ էր «Բավարիա»-ին»,- հայտարարել է Դել Բոսկեն:









































