Սիրիացի ապստամբները հյուսիսում շրջափակել են չորս օդանավակայաններ` ներառյալ Հալեպի օդանավակայանը: Այդ կերպ նրանք փորձում են թույլ չտալ Բաշար Ասադի զորքերին ավիահարվածներ հասցնել ապստամբներին:
Իրավապաշտպանները հաղորդում են Սիրիայի հակամարտության նոր զոհերի մասին, որոնք հիմնականում կանայք և երեխաներ են:
Ընդհանուր առմամբ Սիրիայում սպանվել է գրեթե 145 մարդ՝ հաղորդում է ZMAN-ը:
Հիշեցնենք, որ Սիրիայում հակամարտությունը սկսվել է 2011թ.-ի մարտին: ՄԱԿ-ի տվյալներով` այդ ընթացում զոհվել է ավելի քան 40 հազար մարդ:










































