Հայաստանի ազգային հավաքականի ու Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ուկրաինական ակումբի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքում ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստը:
Քվեարկությանն ընդհանուր մասնակցել է 1611 այցելու: Քվեների 66.42 տոկոսը(1070 ձայն) տրվել է մեր հավաքականի ֆուտբոլիստի օգտին:
Այս մասին տեղեկացնում է «Շախտյոր»-ի մամուլի ծառայությունը:






































