Կատալոնական «Բարսելոնա»-ի ֆրանսիացի պաշտպան Էրիկ Աբիդալը հայտարարել է, որ չափազանց մեծ ցանկություն ունի վերադառնալ մեծ ֆուտբոլ:
Ես շատ եմ ցանկանում նորից խաղալ բարձր մակարդակով: Սկզբում բարդ էր անգամ այցելել մարզասրահ: Ամեն դեպքում ամեն ինչ անում եմ՝ մեծ ֆուտբոլ վերադառնալու համար: Սա իմ կյանքն է: Միշտ եմ մտածել վերադարձի մասին»,- TV3-ը փոխանցում է Աբիդալի խոսքերը:










































