Հայաստանի ազգային հավաքականի և «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնել է, թե որն է ազգային թիմի առավելությունը մրցակիցների նկատմամբ:
«Դեռևս շանս ունենք՝ նվաճելու աշխարհի առաջնության ուղեգիր: Մենք կփորձենք իրականացնել հայ երկրպագուների երազանքը: Հայաստանի ընտրանին այնքան էլ լավ չի սկսել մրցաշարի ընտրական փուլը, սակայն մեր առավելությունը կայանում է նրանում, որ հանգիստ ենք խաղում: Արդյունքի ծանրությունը մեզ չի ճնշում: Ոչ ոք պահանջներ չի ներկայացնում:
Մեզ միշտ սովորեցրել են` դուրս եկեք խաղադաշտ, ֆուտբոլ խաղացեք և հաղթանակի ձգտեք, իսկ միավորները հետո կհաշվենք»,- Հենրիխի խոսքերը մեջբերում է Команда պարբերականը:





































