Մադրիդի «Ատլետիկո»-ի կոլումբիացի հարձակվող Ռադամել Ֆալկաոն նշեց, որ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը չի պատրաստվում լքել իր ներկայիս ակումբը:
«Ակնհայտ են ակումբի նախագահ Էնրիկե Սերեսոյի` ինձ ակումբում պահելու նպատակով գործադրվող ջանքերը: Մենք լավ հանդիպումներ ենք անցկացնում և արդյունավետ ֆուտբոլ ցուցադրում: Մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը չեմ լքի «Ատլետիկո»-ն»,- հայտարարել է հարձակվողը:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են Մադրիդի «Ռեալ»-ը, Լոնդոնի «Չելսի»-ն ու «Մանչեսթեր Սիթի»-ն:








































