Միլանի «Ինտեր»-ի սլովենացի դարպասապահ Սամիր Հանդանովիչը կարծում է, որ «ներաձուրիներ»-ը դեռ կարող են պայաքարել «Յուվենթուս»-ի հետ` սկուդետոն նվաճելու նպատակով:
Միլանյան ակումբը «Յուվենթուս»-ին ներկայումս զիջում է 9 միավորով:
««Յուվենթուս»-ը լուրջ առավելություն ունի մյուս ակումբների նկատմամբ: Սակայն հետապնդող բոլոր ակումբները կարող են ճնշում գործադրել առաջատարի վրա: Իտալիայի առաջնությունը դեռ չի ավարտվել: «Ինտեր»-ը պայքարելու է մինչև վերջ»,- հայտարարել է դարպասապահը:








































