Լոնդոնի «Չելսի»-ի դարպասապահ Պետր Չեխը նշեց, որ թիմը վերջին շրջանում բարելավել է խաղը և հաջող է գործում պաշտպանությունում, որը հանդիսանում է հաղթանակների կարևոր բաղադրիչը: Վերջին երեք խաղերում Բենիտեսի սաները սեփական դարպասն ընդամենը մեկ գոլ են ընդունել:
«Մրցաշրջանի մեկնարկում չափազանց շատ գոլեր էինք ընդունում, խաղում էինք բաց ֆուտբոլ: Վերջին խաղերում պատկերը փոխվել է: Հիանալի թիմային պաշտպանություն ունենք:
Նման խաղով «Չելսի»-ն կարող է կրկնել անցած տարվա հաջողությունները»,- հայտարարել է Չեխիայի ընտրանու դարպասապահը:









































