«Բավարիա»-ի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը հայտարարել է, որ պատրատվում է թիմում մնալ մինչև իր պայմանագրի ժամկետի ավարտը, սակայն չի բացառում նաև ակումբը լքելու հնարավորությունը:
««Բավարիա»-ի հետ կնքած իմ պայմանագիրը նախատեսված է մինչև 2016 թվականը: Երբ ստորագրում էի այդ համաձայնագիրը, պատրաստվում էի թիմում մնալ մինչև դրա ժամկետի ավարտը: Կարող եմ բազմաթիվ տարբերակներ պատկերացնել վերջինիս լրանալուց հետո: Սակայն ֆուտբոլում ոչինչ չի կարելի բացառել»,- հայտարարել է ֆուտբոլիստը:
Նշենք, որ գերմանացի խաղացողի ծառայություններով հետաքրքրվում են «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Ռեալ»-ը, «Չելսի»-ն և «Միլան»-ը:








































